Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քվեարկել է խորհրդարանական ընտրություններում՝ վստահություն հայտնելով, որ այսօր «հաղթելու է Վրաստանը», տեղեկացրել է NewsGeorgia-ն։
«Այս անգամ ես քվեարկել եմ ոչ թե ինչ-որ մեկի, այլ ինչ-որ բանի համար։ Ես քվեարկել են նոր Վրաստանի հաար, հանուն որի 22 տարի առաջ եկել եմ այս երկիր, որի համար աղոթել են իմ նախնիները։ Ես քվեարկել են այն Վրաստանի օգտին, որի մասին, համոզված եմ, աղոթում է ողջ Վրաստանը։ Երեկոյան մենք բոլորս հաղթողներ կլինենք։ Ոչ ոք տանուլ չի տա, որովհետեւ կհաղթի Վրաստանը»,- հայտնել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներ առաջին անգամ ընտրվում են ոչ թե խառը, ինպես նախկինում, այլ համամասնական համակարգով։
Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսանոց շեմը։ Պատգամավորական մանդատի համար պայքարում են 18 քաղաքական սուբյեկտներ։
Եթե նրանցից ոչ մեկին չհաջողվի մեծամասնություն ստանալ, անհրաժեշտ կլինի ձեւավորել կոալիցիոն կառավարություն։
Հանրային կարծիքի հարցումները հակասական կանխատեսումներ են անում։ Առավել հավանական է այն սցենարը, երբ շեմը կհաղթահարեն կառավարող «Վրացական երազանքը» եւ եւս չորս ընդդիմադիր ուժեր։