Աղազարյան Հովիկը, «տնկելով պոզերը», տարածել է մի հայտարարություն, որից պարզ է դառնում, որ չի պատրաստվում քաղաքականպես ինքնալիկվիդացվել գոնե առաջիկայում: Ընդ որում՝ նա իր այդ կեցվածքը բացատրել է նրանով, որ չի ցանկանում՝ ստեղծվի տպավարոթյուն, թե Հայաստանում կա կոռուպցիա, քանի որ ինքն ու իր որդին երկու վարույթով են անցնում, ապա հանրությունը կարող է մտածել, թե գործարք է եղել իր ու ՔՊ-ի միջև:

Հովիկը չունի բավարար խելք՝ ստեղծված իրավիճակում նման «կռոտիտներ» հորինելու: Հարց է առաջանում՝ ո՞վ է նրան հուշել: Օրինակ՝ կա տեսակետ, որ այս ողջ պատմությունը Հովիկ-Նիկոլ պայմանավորվածության արդյունք է, մի տեսակետի համաձայն էլ՝ ներկլանային պայքարի հետևանք: Ինչ էլ լինի, սակայն, Հովիկի այս դիրքորոշումը չի կարող միանշանակորեն ընդունվել, քանի որ նա կարծես թե կոտրում է կարծրատիպեր, որոնցից ամենաառաջինը ՔՊ-ականների ոչինչ լինելու մասին թեզն է՝ ապացուցված, ի դեպ, օբյեկտիվ փաստերով: Հիմա եթե Նիկոլը հանի Հովիկին ու չորով ռադ անի՝ գլխին սարքելով, իմիջային լրջագույն վնաս կկրի ու կհամարվի բռնապետ, եթե թեման ինչ-որ կերպ «ջրի», կհայտնվի «կոտրվող» ղեկավարի կարգավիճակում՝ յուրատեսակ «չմոյի» դերում: Ընդ որում՝ «աբիդնին» հատկապես կլինի այն, որ կոտրողն Աղազարյան Հովիկի նման թերի մեկն է:

Ասում են՝ ամեն ինչ իր գինն ունի, ուստի Նիկոլը լավ կանի՝ Հովիկին փողով կալմեջ անի, մեկ է ՝ վերջինիս կռիվը փողի համար է. էդ մարդը վարկեր ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել