Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Բանակից առաջ կան բուֆեռներ, դրանցից են օրինակ տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեռ՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից բողոքում են բոլորը: Բայց, եթե բոլորն ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է  այդ կանոններին հավատարիմ լինելը դրական գործելակերպ է, և այդ գործելակերպը ձևավորում է ևս մեկ բուֆեռ: Այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը  կարող է լինել լեգիտիմ, արդարացված և ապահովել անվտանգությունը»,- ասել է նա:

Փաշինյանն անդրադարձել է նաև արտագաղթի թեմային և դրա պատճառներին:

«Արտագաղթի համար մենք բերում ենք տարբեր պատճառներ սկսած՝  սոցիալական, իրավական  անարդարություններից մինչև բիզնես միջավայր և այլն: Այս բոլոր պատճառները, լինելով ճշմարիտ,  պատճառների մաքսիմում 10-15 տոկսն են: Եկեք խոստովանենք, որ արտագաղթի պատճառները  90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ, արտագաղթի հիմնական պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել