Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ, մի շարք հայտարարությունն է արել միավորման վերաբերյալ:

Նա ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ը ելք է ամերիկյան տոտալիտարիզմից: Այս մաիսն գրում է Tasnim գործակալությունը:

«ԲՐԻԿՍ-ը կազմակերպություն է, որը ստեղծվել է միասնություն և համախմբվածություն ստեղծելու և Ամերիկայի անվիճելի ուժը վերահսկելու համար»,-ասել է Իրանի նախագահը:

Հայտնի է, որ Փեզեշքիանը Կազան է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

«Այս ուղևորության ընթացքում մենք նախատեսում ենք լավ պայմանավորվածություններ ձեռք բերել էներգետիկայի, արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։ Սա հնարավորություն է հանդիպելու և զրուցելու Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և ներկա այլ ղեկավարների հետ»,-ասել է Իրանի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել