Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի չկնքումը շատերը պայմանավորում են Մոսկվայի՝ Իլհանի վրա ունեցած ազդեցությամբ. Արևմուտքի միջնոդրությամբ խաղաղության կնքումը հանգեցնելու է Կովկասում ՌԴ դիրքերի էական սասանմանը՝ վերջնարդյուքնում բերելով տարածաշրջանից վտարման: Իլհամն առայժմ կարողանում է բավարարել Մոսկվայի ցանկությունները, քանի որ Արևմուտքը, ըստ էության, դեռևս խիստ չի խոսել Բաքվի հետ՝ պայմանավորված մի շարք աշխարհքաղաքական ու աշխարհատնտեսական հանգամանքներով:
Արդյոք Բայդենի նամակը «դեղին քար՞տ» է Իլհամի համար: Նամակում զգացվում է որոշակի սպառնալից տոնայնություն. օգնականին վերաբերող հատվածում ԱՄՆ-ն հստակորեն հասկացնու է, որ «դեդլայնը» գերազանցելու դեպքում կարող են լինել լուրջ հետևանքներ, իսկ թե հատկապես ինչ տեսքով, Իլհամին կհայտնի Քարփենթերը:
Բաքուն կտրվի՞ ճնշումներին՝ հատկապես հաշվի առնելով Ստամբուլում օրերս Ֆիդանի կողմից արված հայտարարությունները խաղաղության անհրաժեշտության մասին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3287
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել