ՔՊ-ական բառիգ Հովհաննսիյան Արթուրը, պարզվում է, մեծապես տվայտվել է այն փաստից, որ ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակել. Վայրահաչել է, թե իբր այդ փաստը վկայում է այն մասին, որ ընդդիմության երկու թևերն էլ Հայստանի անկախության ու սահմանների կոնկրետության թշնամիներն են: «Հայաստանը չպետք է ունենա սահմաններ, լինի անորոշ տարածքով երկիր, մնա խոցելի, որ բաց մնա նորից մեր վզին թոկ քցելու հնարավորությունը, այս անգամ, ըստ դաշնակների շրջաբերականի, Հայաստանը բռնակցելու միութենական պետությանը»,-մասնավորապես՝ լեզվին է տվել բառիգը՝ որակելով սա որպես «ապազգային տարրերի» հանձնարարություն:
ՔՊ-ականը տվայտվել է, քանի որ ընդդիմությունը, չմասնակցելով այս խեղկատակությանը, ապալեգիտիմացնում է ՔՊ-ի գործողությունները՝ թողնելով Իլհամի մուրազը փորում: Ինչպես հայտնի է, ադրբեջանցիները հայտարարում են, թե ուզում են խաղաղության պայամանգիր կնքել ոչ թե Նիկոլի, այլ Հայաստանի հետ, և ահա նրանց այս ցանկությունը վիժեցնելուն են ուղղված ընդդիմության քայլերը, որոնք բառիգներին «բեսիտ» են անում:
Ինչ վերաբերում է սրա թույլ տված արտահայություններին, ապա դրանք առավել քան իլհամասիրական են. միայն թշնամու ստրուկը կարող է Արցախը համարել Հայաստանի վզին գցված թոկ, ինչի մասին ակնարկել է կյանքով մեկ բառիգ Հովհաննիսյան Արթուրը՝ կրկին ի ցույց դնելով իր ու շեֆության փնթի դեմքը: