ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Վարդան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023 թվականի ամռանից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ակնհայտ գիտակցելով 2014 թվականին ծնված 8-ամյա աղջիկ երեխայի չգիտակցելու համգամանքը Կոտայքի մարզի Քասախ գյուղի վարչական տարածքում, վերջինիս հետ առնվազն 4 անգամ սեքսուալ բնույթի զրույցներ է վարել և նրա մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված արարքներ կատարել:

Նշված գործողությունները կատարելու համար 200 ՀՀ դրամ է տվել վերջինիս, ինչպես նաև առաջարկել է 1.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, ինչից վախեցած՝ 8-ամյա աղջիկը ամեն անգամ փախուստի է դիմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել