ԱԺ-ում, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի քննարկման ժամանակ Նիկոլի տեղակալ աշխատող Գրիգորյան Մհերը հայտարարել է, թե պայմանավորվել են, որ սահմանազատման դետալները հանրությունից պետք է թաքուն պահեն, քանի որ թեման զգայուն է:
Հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում ժամանակին Նիկոլն արցախյան բանակցութունների վերաբերյալ, երբ նրան փորձում էին համոզել, որ գոնե մի բառ ասի այն մասին, թե ինչ է բանակցում Իլկհամի հետ: «Ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»,-հայտարարել էր Նիկոլը ձայնի այնպիսի տոնայնութամ, ասես պատրաստվում էր այդ բանակցությունների օգնությամբ Հայաստանի արևելյան սահմանն ընդլանել մինչև Կուր-Արաքսյան խառնարանը: Թե ինչ եղավ հետո, գիտեն նույնիսկ որդերը:
Հիմա նույն պատմությունն է կրկնվում. ազգաբնակչությունից գաղտնի պահելով դետալները՝ նույն Գրիգորյան Մհերը բոլորիս կանգնեցնելու է փաստի առաջ այնպես, ինչպես դա արեց շեֆը՝ Իլհամին հավատարմության երդում տալով:
Ոչ մի լավ բանի չի հանգեցնելու թուրքերի հետ այս սահմանային խաղերը՝ նկատի ունենալով ոչ միայն իշխանությունների բնույթը, այլև թշնամու անսպառ ախորժակը: Մի օր էլ կարող ենք արթնանալ ու պարզել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Դալմայի այգիների միջով…