Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգի՝ ՀՀ ԱԺ-ում հայտնվելու փաստը՝ ՔՊ-ական Արշակյան Հակոբը հանդես է եկել մարազմատիկ հայտարարություններով. հայտարարել է, թե կանոնակարգը ճանապարհ է դեպի ինքնիշխանություն, դրա անկյունաքարն է և այլն: Հակոբն իր միտքը հիմնավորել է նրանով, որ կանոնակարգում ամրագրված են 1991-ի Ալմաթիի հռչակագրի դրույթները, ըստ որի՝ իբր հստակեցված է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանը: «Չուպա Հակոբը» պնդել է, թե այս ամենով ապացուցվում է, որ ՀՀ-ն չունի Ադրբեջանի հանդեպ որևիցե տարածքային պահանջ:
Նախ՝ ակնհայտ է, որ Հակոբն հասկացողության հետ պրոբլեմներ ունի. Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Ալմաթիի հռչակագիրն իր համար հիմք չէ՝ ճանաչելու Հայաստանի ներկայիս սուվերեն տարածքը, քանի որ այն չի նկարագրում որևէ երկրի սահման: Բացի այդ՝ Ադրբեջանի համար նույն այդ հռչակագիրը հիմք չէ՝ դադարեցնելու մեղադրանքներն առ այն, թե իբր Հայաստանն ունի տարաքծքային պահանջներ: Այսինքն՝ Բաքվի համար այդ հռչակագիրը ոչինչ է: Այսպիսով՝ Լուլուի շուրթերին «Chupa Chups» քսած Հակոբը բացահայտորեն խաբել է՝ փորձելով փիառել Գրիգորյան Մհերին:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ինչու պետք է ագրեսիայի զոհ դարձած ժողովրդի պետության օրենսդիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը Ադրբեջանին ներկայացնի որպես զոհ: Հայաստանին ու Արցախին որպես մորթված զոհ ներկայացնելու փոխարեն Հակոբը Հայաստանն է մատուցում որպես ագրեսոր երկիր՝ այսպիսով լեգիտիմացնելով Ադրբեջանի գործողություններն ու կեցվածքը՝ շարունակելով ապացուցել, որ Հայստանը չունի տարածքային պահանջներ մի դեպքում, երբ հայտնի է, որ Բաքուն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քառակուսի կիլոմետրեր է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից:
Այսպիսով՝ Հակոբն անում է նույնը, ինչ որ արեց Ալենը «Ազատության» եթերում ուղղակի մի փոքր այլ բառուբանով: