Tert.am-ը գրում է.

Դուք «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել եք՝ հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից. Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. այս մասին ԱԺ նիստում՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հարցրեց.

«Էդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք ո՞վ է  խորհուրդ տվել ձեզ»:

Սիմոնյանը նշեց, թեպետ հարցն օրակարգին չի վերաբերում, բայց ինքը կապատասխանի․

«Դուք Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը՝ Դաշնակցությունը և նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում:

Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին և որևիցե նոր բան իմ ասածի մեջ չկա: Ինչ վերաբերում է Ձեր մեկնաբանությանը՝ ո՞րն է  հիմարությունը, ո՞րն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ, դրա պատասխանը տվեց»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել