Իսրայելը բարձրացրել է զգոնության մակարդակը և խստացրել կառավարության որոշ պաշտոնյաների տեղաշարժի վերաբերյալ ցուցումները Լիբանանից իսրայելական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Կեսարիայում գտնվող տան ուղղությամբ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո:

Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Հարթակի տվյալներով՝ անձնական անվտանգության ստորաբաժանումը բարձրացրել է զգոնության մակարդակը պետական պաշտոնյաների համար և խստացրել է տեղաշարժերի վերաբերյալ հրահանգները ուժային բլոկում չընդգրկված ղեկավարների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել