Հայաստանում օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել է կենդաների կողմից տուժելու 967 դեպք։ Նման տվյալներ է ներկայացրել Վիճակագրական ազգային կոմիտեն՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը՝  2024 թվականի հունվար-օգոստոսին» հրապարակման մեջ։

Ըստ այդ, կենդանիների հարձակման զոհ է դարձել մինչև երկու տարեկան 253 երեխա, 3-6 տարեկան՝ 89 երեխա։ Կենդանիների հարձակումիկց տուժածների 55.2 տոկոսը եղել են մինչև 18 տարեկաններ։
Կենդանիների կողմից տուժելու դեպքերից 322-ը գրանցվել է գյուղական վայրերում։

ԱՎԿ-ն չի մանրամասնել, թե հատկապես որ կենդանիների կողմից են մարդիկ տուժել, վայց հաշվի առնելով մամուլի հրապարակումները, կարելի է ենթադրել, որ մարդիկ առավել հաճախ տուժում են շների հարձակումներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել