Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ «գեներալ» Գագոն հայտարարել է, որ մինչև 2020թ.-ը ՌԴ-ն եղել է մեր իրական դաշնակիցը:
Գագոյի հայտարարությունից հետևում է մեկ բան՝ Մոսկվան Հայաստանի հետ թշնամացել է ՔՊ-ական իշխանության պատճառով, քանի որ մինչ այդ, փաստորեն, եղել է մեր իրական դաշնակիցը: Իսկ թե ինչպես Նիկոլը «քար գցեց» այդ հարաբերութունների վրա, տեսանելի է եղել բոլորին: Սկսած Խաչատուրովին բռնել տալուց մինչև Պուտինին Հայաստանում չդիմավորելն այդ շղթայի մի մասն են եղել: Նիկոլը երևի կարծում էր, թե հրաժարվելով նախկին իշխանությունների թողած դիվանագիտական ժառանգությունից ու Պուտինի առաջ մեյմունություն անելով՝ ստիպելու է Մոսկվային հետ կանգնել արցախյան խնդրի լուծման փոխզիջումային տարբերակից ու հանուն Նիկոլի թրաշի դեռ մի բան էլ գրավել Բաքուն ու նվիրել Աննային:
Բայց շատ ավելի հավական է մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ Նիկոլը ռուսներին հուշտ արեց բոլորովին այլ նպատակով, որպեսզի տարածաշրջան բերի Թուքիային՝ այդպիսով կատարելով Արևմուտքի պատվերը:
Մի բան հստակ է՝ չլիներ անիծյալ հեղափոխությունը, այսօր լրիվ այլ դեմք կունենար Կովկասը՝ մեր ազգային շահերին շատ ավելի համապատասխանող: