ՔՊ-ական «հինավուրց» Ասլանյան Հակոբը հստակեցրել է, թե կադրայինք քաղաքականության որ սկզբունքին է երկու ձեռքով կողմ: Ըստ նրա՝ բացի այն, որ մենեջերական հատկանիշները շատ ավելի կարևոր են, քան անձի կրթական ցենզը, չափազան կարևոր է հատկապես այն, որ այս կամ այն օղակի ղեկավարը պարտադիր լինի ՔՊ-ական թիմից: «…որպեսզի մենք ամեն րոպե կարողանանք և՛ վերահսկել, և՛ շփվել, և՛ պահանջել»,-խոստովանել է երկիրը որպես Նիկոլի հոր բոստան դիտակրող ՔՊ-ականը:
Սա չափազանց արժեքավոր խոստովանություն է, որ ի ցույց է դնում երկրում վարվող քաղաքականության ամբողջ տրամաբանությունը՝ քաղաքականություն, որի պատճառով, փաստորեն, երկիրը կարող է շատ շուտով ջնջվել աշխարհի քաղաքական քարտեզի վրայից:
Իսկաես,մի՞թե Նիկոլին այս կամ այն ոլորտի իրական վիճակն է հեատքրքրում կամ այս կամ այն նախարարի պոտենցիալ ՕԳԳ-ն: Նիկոլին հետաքրքրում է միայն մի բան՝ սեփական ազդեցության տարածումն ու պահպանումը բոլոր ոլորտներում: Թող այս կամ այն ոլորտը վարի գնա, բայց վարի գնա Նիկոլին հավատարիմ, նրա չարժեքները կիսող մեկի ձեռամբ: Ավելին՝ քանի որ Նիկոլի նպատակը երկրի վերջնական կործանումն է, նրան գիտակներ պետք չեն, այլ պետք են պրոֆեսիոնալ սրիկաներ, որոնք Հայաստանը կհարմարեցնեն Իլհամի քմիմքին: Օրինակ՝ այդ իմաստով Արդարադատության նախարարի ամենահարմար թենածուն Դավոյան Արփոն կարող էր լինել, բայց երևի վախեցան հանրային արձագանքից՝ որոշելով առայժմ Արփոյին պահեստայինների նստարանին տեղավորել:
Ում էլ նշանակեն, Արփոյից ոչնչով չի տարբերվելու, ուղղակի անուն-ազգանունը և գուցե սեռն է տարբեր լինելու: