ԱՄՆ-ն դեռ վերլուծում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «Հաղթանակի ծրագիր»-ը, բայց աջակցում է նման նախաձեռնությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։

«Ակնհայտ է, որ մենք դեռ մանրամասն ուսումնասիրում ենք ծրագիրը։ Այսպիսով, ես չեմ պատրաստվում մանրամասնել յուրաքանչյուր առանձին կետ: Բայց մենք գնահատում և հարգում ենք այն աշխատանքը, որը նախագահ Զելենսկին ներդրել է դրա մեջ, մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել նրա և նրա թիմի հետ՝ տեսնելու, թե ինչպիսին կարող է և պետք է լինի խաղաղությունը»,-ասաց նա:

Հոկտեմբերի 16-ին Զելենսկին Գերագույն Ռադայում ներկայացրել է «Հաղթանակի ծրագիր»-ը, որը պարունակում է հինգ հիմնական կետ և երեք գաղտնի հավելված։ Առաջին կետը Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելն է, ինչը, ըստ Զելենսկու, կվկայի դաշնակիցների վճռականության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել