Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել COP29 համաժողովին մասնակցելու հրավեր: Այս մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը՝ հավելելով, որ Բաքուն պատրաստ է հյուրեր ընդունել բոլոր մակարդակներում:
Ուշագրավ է, որ սրանից առաջ Իլհամի ներկայացուցիչ Ամիրբեկով Էլչինը համաժողովը լավ հնարավորություն էր համարել՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։
Հարց՝ Նիկոլը կգնա՞: Պատասխան՝ վազելով: Բայց որպեսզի Բաքու գնալը Նիկոկը երկրի ներսում մարսի, պետք է ձեռքին կռվան ունենա: Օրինակ՝ այդ կռվաններից մեկը կարող է դառնալ գերիների ազատումը կամ Բաքվում այնպիսի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը չէր լինի կապիտուլյացիա: Մինչդեռ թուրքերը Նիկոլին Բաքու են կանչում՝ հենց այնտեղ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագել տալու, և որպեսզի Նիկոլը Հայաստանում ծախելու բան ունենա, գուցե մի քանի գերի էլ հետը բերի (Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատման վերաբերյալ հույսեր չարժե փայփայել):
Բայց մինչ COP29-ը դեռ ժամանակ կա, և հայտնի չէ, թե ինչ կարող է փոխվել այս ընթցքում, ինչ «ջրեր կարող են հոսել» մեր տարածաշրջանում: