Tert.am-ը գրում է.
Մենք սկսեցինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը շատ շուտով վերանվանվեց Սրբազան պայքար՝ այն հստակ գիտակցումով, որ Տավուշում սկսված ամոթալի գործընթացը չի սահմանափակվելու միայն Տավուշով: Այս մասին «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
«Այո, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի և խարդավանքների, որովհետև այս պայքարն այս անպատիվ ընթացքը կասեցնելու, մեր պետականությունը վերականգնելու մասին է: Այո, մենք այս պահին չկարողացանք կանգնեցնել Կիրանց, Ոսկեպար հատվածի հանձնման աղետը, բայց կարծում եմ այս ընթացքում կարողացանք կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր անկլավների հանձնում, նոր տարածքների զիջումները, ու հենց այս վերջին աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսվում էր ստորագրել մայիս, հունիս ամիսներին և ինչու չէ նաև Ադրբեջանի կողմից պարտադրված Սահմանադրական փոփոխությունների իրականացումը: Երբ մենք շեշտում էինք, որ սա սահմանազատում և սահմանագծում չէ, այլ միակողմանի զիջում պարտադրանքի ներքո, ոմանք չէին ցանկանում հասկանալ կամ չէին հասկանանում»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: