Պարզվում է՝ Աննան ևս որոշել է մաքրել ավգյան ախոռները սեփական հիմնադրամում. ԲՏԱ նախարար Հայրապետյան Մխոն ու Հ1-ի չաղ Պետռոյի կնիկ Անրդեասյանն Ժաննան սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին. իբր «քիթ սրբելու» ժամանակ չունեն: Միևնույն ժամանակ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ, սորոսածին Նազարյան Լենան, որին Նիկոլն անձամբ է արգելել լրագրողների հետ զրույցի բռնվել այն բանից հետո, երբ խոստովանել էր, որ հազարավոր երեխաների գլուխ են կերել միայն այն պատճառով, որ իրենց դավաճան չորակեն:

Ակնհայտ է, որ Նիկոլն ու Աննան հրահանգը մեկ կենտրոնից են ստացել. Հայաստանը գտնվում է ուղիղ արտաքին կառավարման տակ, և կասկած չկա, որ այս ինքնատիպ տենդը հետևանք է դրսից իջեցված հրահանգի: Ի դեպ՝ ուշագրավ է, որ Նիկոլի մանկութան ընկեր Ղազարյան Վահեին փոխարինելու է եկել նույնպես սորոսական Սարգսյան Արփինեն՝ դառնալով ՆԳ նախարար:

Արդյոք սորոսականներին «պռախոդ» տալու այս տենդենցը կգտնի՞ իր շարունակությունը նաև այլ ոլորտնեում, թե՞ ոչ, կտեսնենք մոտ օրերս, բայց ակնհայտ է, որ պրոցեսը բավական արագ է ընթանում, ինչը նշանակում է շտապողականության առկայություն: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Նիկոլի տերերն այսքան շտապում, մի՞թե նոր պատերազմի են այսպես պատրաստվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել