Դուք գիտեք, որ պարոն Ղազարյանի հետ մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մենք 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք: Սա մի հանգամանք է, որը իհարկե շատ հարցերում մեզ շատ և մեծապես օգնել է, բայց թերևս հանգամանք է նա, որ որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՆԳՆ-ում նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին ներկայացնելիս իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ իսկապես այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ՆԳՆ-ն, պարոն Ղազարյանի առաջնորդությամբ և ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը և միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել։

Եթե ճիշտ եմ հիշում, ըստ էության մեր հանրապետության գոյության ընթացքում թերևս վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել ոստիկանության, ՆԳՆ-ի համակարգի վրա: Ըստ էության, 90-ականների սկզբից հետո ամենամեծ, ամենամասշտաբային համակարգային փոփոխությունն է տեղի ունեցել: Եվ այդ բոլոր աշխատանքները առաջնորդելու համար ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյանին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել