Tert.am-ը գրում է․

16 կմ երկարությամ ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կտարամադրվի 2 մլրդ 860 մլն 300 հազար դրամի չափով գումար, շուրջ 901 մլն դրամ էլ կառավարությունը կտրամադրի: Նախագիծը կառավարության նսիտում զեկուցեց նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա նշեց, որ հիմնանորոգման նախատեսված ճանապարհից  միջպետականը նշանակության է 1.6 կմ-ն,  հանրապետական նշանակության՝ 8 կմ, տեղական նշանակության ավտոճանապարհները 6.4 կմ է: «Նախատեսված է  հիմնանորոգել 3 կամուրջ և 1 հենապատ»,- ասաց Խուդաթյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թվեց հիմնանորոգվող ճանապարհները հերթականությամբ, ապա բարձրացրեց խնդիր:

Նրա խոսքով՝ ճանապարհների հիմնանորոգում հետո դեպքեր է տեսել, երբ բնկավայրերի, ռեստորանների այլ օբյեկտների մոտով անցնող ճանապարհները քանդվում են:

«Այսպիսի ընկալում կա,՝ սա իմ դռան դեմն է, հետո ինչ որ պետությունը 500 մլն փող է ծախսել, պետք է հեռախոսի լար անցկացնեմ, կքանդեմ, պետությունը կգա մի օր, էլի կսարքի: Սա լուրջ պրոբլեմ է: Պետք է հասկանանք՝ այս պրոբլեմի հետ ո՞նց ենք առչնվելու, առաջին հերթին համայնքներն ունեն անելիք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե տասնյակ տարիներով չվերանորոգված ճանապարհը վերանորոգում են, գնում, տեսնում են՝ մեկը բերել ավազ է թափել մայթի վրա, մյուսը բերել, քար է շարել, մեկ ուրիշը՝ ասֆալտի վրա բետոն է անում:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել