«Ազատության» հետ զրույցում այս օրերին շատերի ուշադրության կենտրոնում հայտնված Աղազարյան Հովիկն է արձագանքել իր շուրջ ընթացող տհաճ պրոցեսներին ու ասել, թե չի կարծում, որ իրեն կարող են սիպել մանդատը վայր դնել: Ամենակուրյոզն այստեղ այն է, որ Հովիկն ինքն իրեն հռչակել է՝ պետական խոշորագույն գործիչ. հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ, ըստ Հովիկի, իրեն չեն կարող որևիցե բան պարտադրել:

«Շունն իրեն հարամ չգիտի» հայտնի ասույթը ճիշտ և ճիշտ այս դեպքի համար է ասված: Եթե Աղազարան Հովիկն է խոշորագույն պետական գործիչ, բա Հայատանի պետականության կայացման հարցում խոշորագույն ներդրում ունեցած մարդիկ ինչպե՞ս պետք է իրենք իրեն բնութագրեն, որ մի քիչ տարբերվեն Աղազարյան Հովիկից…

Հովիկի նման ինքնավստահությունը խոսում է թերևս ոչ միայն նրա չեղած ուղեղի պուճուր ծավալների մասին, այլև բնութագրում է «իրական» Հայատանի իրական վիճակը, որ ուղղակի ողբերգական է. մի երկիր, որտեղ խոշորագույն պետական գործիչը Աղազարյան Հովիկն է, կարո՞ղ է պետություն կոչվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել