Կամչատկայի ափերից 20 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդը, որը 67 օր անսարք նավակով դեգերել է բաց ծովում: Նրա հետ եղած մյուս 2 ուղևորները մահացել են, հայտնում է gazeta.ru-ն:

Օգոստոսի 9-ին եղբայրները՝ 46-ամյա Միխայիլ Պիչուգինը և 49-ամյա Սերգեյ Պիչուգինը, ինչպես նաև վերջինիս 15-ամյա որդին դուրս են եկել ծովային ուղևորության: Նրանք մտադիր էին անցնել 150 կմ և Խաբարովսկի երկրամասից հասնել Սախալին, սակայն նավակի շարժիչը փչացել է, իսկ փոթորիկը նրանց տարել է բաց ծով։ Նրանց հետ կապը կորել է, գտնվելու վայրը մնացել է անհայտ: Երեք օր անց նրանք դեռ չեն հասել նշանակված վայր:

Ճանապարհորդներն ունեին տաք հագուստ, փրկարար բաճկոններ, ինչպես նաև սննդի փոքր պաշար և 20 լիտր խմելու ջուր։ 

Ավելի քան 2 ամսվա ընթացքում դեգերելու հետևանքով Սերգեյ Պիչուգինը և նրա տղան մահացել են, սակայն Միխայիլ նրանց մարմինները ջուրը չի գցել և պահել է նավակում:

Այս ընթացքում տղամարդը նիհարել է  50 կգ: Նա այժմ հոսպիտալացվել է:

Один из трех выжил: лодка с людьми два месяца дрейфовала в Охотском море |  15.10.2024 | Владивосток - БезФормата

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել