Մինչ բոլորը քննարկում են Դավոյան Արփոյի անփառունակ ճակատագիրը, հայտնի է դարձել, որ Արդարադատության նախարարացուների շարքերում ևս մեկն է հայտնվել. «Միլիցա Արմենն» է:
Ինչպես խոստովանել է Խաչատրյան Արմենը, իր համար անակնկալ է եղել այդ փաստը, քանի որ երկրում չի եղել: Միաժամանակ ԶԼՄ-նեից մեկի հետ զրույցում նա հաստատել է, որ պատրաստ է տեղափոխվել գործադիր:
Խաչատչրյան Արմենը պրոֆեսիոալ միլիցա է. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, Նիկոլի շնորհիվ ԱԺ սողոսկելուց առաջ էլ՝2013-2018թթ-ին, աշխատել է՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։
Ինչ խոսք՝ նույն Արփոյի հետ համամեատած Արմենը կարգին կենսագրություն ունի, բայց արդյոք դա բավական կլինի՞ ասենք Նիկոլի խոսնակ Նազիկի հետ մրցակցելու համար: Իսկապե՞ս չեն կարողանում նախարար գտնել, թե՞ Նիկոլն արհեստականորեն է այս հարցը սրում՝ ելնելով ներքին հաշվարկներից:
Նիկոլի տեսանկյունից Արմենն իրեն լավ է դրսևորել պատգամավորի պաշտոնում. Միշտ շեֆությանը պաշտպանող ելույթներ է ունեցել, նույնիսկ հանուն Նիկոլի Եռաբլուրում վերջերս լրագրողի էր անպատվել: Է՛լ ի՞նչ է պետք՝ շեֆության առաջ վստահություն վայելելու համար, լավ մանագե՞տ լինել, բայց դա ո՞ւմ է պետք. լավը լինես թե՝ վատը, Նիկոլի հանձրարարություններն ես տանելու առաջ՝ երկիրը քանդելով: Չքանդես, չեն պահի, պահեն էլ քթիցդ կբերեն ու կստիպեն հրաժական տալ կամովին: Այս երկրում խաղի կանոններն այսպիսին են:
Այնպես որ՝ Արմենը ռեալ շանսեր ունի. այնքան խելացի չէ, որ Նիկոլի մոտ խանդ առաջացնի, այնքան հիմար չէ, որ գործից գլուխ չհանի: