Իրանը չի նախատեսում զորքեր ուղարկել շիական «Հեզբոլլահ» շարժմանն օգնելու համար։ Լիբանանն ապացուցել է, որ ինքը կարող է պաշտպանել իրեն։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Կառավարությունները, երկրները եւ [Մերձավոր Արեւելքի] տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, այդ թվում Լիբանանում եւ Պաղեստինում, ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ [Իսրայելի] սիոնիստական վարչակարգի ագրեսիայից պաշտպանվելու համար։ Լիբանանն ապացուցել է, որ կարող է ինքնուրույն հաղթել այդ օկուպացիոն ռեժիմին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կամավորներ կամ օժանդակ ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չունի»,- ասել է Քանաանին մամուլիի ասուլիսում։ Հեռարձակումը վարել է SNN հեռուստաալիքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել