Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնան» աշխատում է նոր կենտրոնական հարձակվող գտնելու ուղղությամբ, որը կփոխարինի 36-ամյա Ռոբերտ Լևանդովսկիին: «Կապտանռնագույնների» ղեկավարությունը ցանկանում է, որ նոր խաղացողը երկար տարիներ լինի թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ներկայումս կատալոնական ակումբը դիտարկում է երեք հարձակվողների՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշին և «Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոյին:
Ընդգծվում է, որ Գյոկերեշի կամ Շեշկոյի հետ պայմանագիր կնքելու տարբերակն ավելի իրատեսական է, քան Հոլանդի հետ՝ ակումբի ֆինանսական անկայուն վիճակի պատճառով:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/515796/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել