ԱՄՆ-ն առնչություն չունի Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների միջադեպերի հետ և նախապես տեղյակ չի եղել այս մասին, ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Երեքշաբթի Լիբանանի տարբեր շրջաններում պայթել են «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերները։ Երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆիրաս Աբյադը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ավելի քան 4,000 մարդ վիրավորվել է, 11-ը՝ զոհվել։
«Հեզբոլլահ»-ը և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։ Լրատվամիջոցների մի շարք հաղորդագրությունների համաձայն՝ շարժման անդամների կողմից փեյջերներն օգտագործվում են որպես փակ կապի համակարգ, որն ամենաքիչն է ենթարկվում հաքերային հարձակումներին և գաղտնալսմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել