Իրանի Իսլամական Հանրապետությունը հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 2-ը եռօրյա համազգային սուգ է հայտարարել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի մահվան կապակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք IRNA լրատվական գործակալությունից:
Հանիյեն սպանվել է հուլիսի 31-ին իր տանը հասցված հարվածի հետևանքով։ Հանիյեի հետ միասին սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում էր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու։  Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը և նախագահը խոստացել են վրեժ լուծել Իսրայելից Հանիյեի մահվան համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել