ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ քննարկել է Իրանի թիրախների վրա Իսրայելի օդային հարվածների արդյունքները։
Ինչպես հայտնում է Newsru.co.il-ը, այս մասին հայտնում է Պենտագոնը։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Իրանում թիրախների վրա հարձակման ավարտի մասին։
Իսկ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել