Մենք ցանկանում ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն տիրի. այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում. Ադրբեջանի նախագահը նույնպես խաղաղությանև դրական օրակարգի կողմնակից է», - ասել է նա:
Նշելով, որ թե՛ աշխարհը, թե՛ տարածաշրջանը խաղաղության են ձգտում՝ Էրդողանն ընդգծել է, որ իրենք ցանկանում են որքան հնարավոր է շուտ հասնել դրան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել