Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օգնականների հետ մեկնում է Մեծ Բրիտանիա: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է երեկ՝ հուլիսի 3-ին։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

  1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականներ Տաթևիկ Պետրոսյանին և Սևակ Ղահրամանյանին 2024 թվականի հուլիսի 17-19-ը ներառյալ գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել