Հայտարարելով, որ Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը ծիծաղելի է՝ Սյամոն ասել է.«Բոլորն աշխատավարձից են կախված: Էդ նույն սպաները ոչ թե գնացել են՝ հայրենիք պաշտպաելու՝ մեծ մասը, գնացել են՝ աշխատավարձ ստանալու: Ոստիկանդ, անվտանգության ծառայողներդ, բոլորը»:

Թվում  է՝ Սյամոն իրականությունն է ասում ընդամենը, բայց նա իրականում բանակն է վարկաբեկում՝ ելնելով թերևս  սեփական չափանիշներից: Սյամոյի համար «հայրենիք»-ը դատարկ բառ է ընդամենը, ինչը նա ապացուցեց արցախյան վեջին պատերազմում՝ Աննայի հետ քռով գալով բունկերներում: Ինչո՞ւ էր նա դա անում: Անում էր, քանի որ հայրենիքի վաճառքի միջոցով լուծում էր սեփական պարտքերի փակման ու մեծ փողեր դիզելու խնդիրը: Այսինքն՝ Սյամոն Արցախը «պաշտպանում էր» կոնկրետ փողի դիմաց՝ մեծ փողի և ոչինչ ավելին:

Հիմա նա իր արժեհամակարգը փորձում է տարածել հայկական բանակի սպայական կազմի բացարձակ մեծամասնության վրա՝ հայտարարելով,  թե նրանցից ոչ ոք զինվորական ծառայությունը չի ընտրել՝ հայրենիքին ծառայելու, այլ ընդամենը փող աշխատելու: Բայց արդյոք այդպե՞ս է:

Եթե այդպես է, ապա հայ ժողովուրդը ոչ մի շանս չունի, գոյութան ոչ մի հեռանկար, քանի որ եթե հայրենիքի պաշտպանների գերնպատակը փողն է, ապա   թշնամին կարող է բոլորին փողով դրդել հայրենիքի դավաճանության, չէ՞ որ նա փողի պրոբլեմ չունի: 

Սյամոյին կարողացել է դրդել, այդ պատճառով էլ թուրքերի կողմից դրդվածը հիմա բոլորին որպես փողի մեռած է հռչակում՝ ենթագիտակցորեն փորձելով ինքն իրեն համոզել, թե իրենից ոչ ոք ավելի լավը չէ այս աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել