Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահը ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանն է:  

Արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում նա հավաքել է ձայների մոտ 53,6%-ը։

Հաղորդվում է, որ քվեաթերթիկների մշակման արդյունքներով Փեզեշքիանը հավաքել է 16,3 միլիոն ձայն, իսկ  նրա մրցակից պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։

Պաշտոնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 49,8 տոկոս:

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել