Կոչ անելով իշխանություններին չվազել որևէ մեկի գիրկը՝ Սյամոն ասել է.«Կովկասը դա մի միավոր է ընդհանրապես, միջազգային հարթակում դա էդձև են նայում, դրա համար եթե ձեր էրկու հարևանը որևիցե մեկի գրկում չի, ինչի՞ եք դուք վազում մյուսի գիրկը, խի՞ եք դուք տենց անում: Դուք բանակ կառուցելու, բանակ ստեղծելու փոխարեն վազում եք սրա-նրա գիրկը, որ ի՞նչ անեք: Մեկ ա՝ ձեզ ոչ ոք չի պաշտպանելու»:
Ինչո՞ւ է Սյամոն որոշել ՔՊ-ին աշխարհաքաղաքականություն սովորեցնել կամ հանդես գալ՝ կոմպլեմենտար արտաքին քաղասքակնության ջատագով, ո՞րն է փորացավը:
Ակնհայտ է մի բան՝ Սյամոյի հիմնական կոչը վերաբերում է բանակին, բայց ոչ թե այն պատճառով, որ ցանկանում է բանակը հզոր տեսնել, այլ՝ այն, որ դեմ չէր լինի անձամբ զբաղվել դրա վերակառուցման գործով: Այլ կերպ ասած՝ Սյամոն ՔՊ-ին բանակն իրեն վստահելու մասին քողարկված կոչ է հնչեցնում՝ մի կողմից՝ խոստանալով իբր այն շոուլի բերել, մյուս կողմից՝ պրոցեսի ընթացքում թալանվելիք պետական միջոցներով իշխանությունների գրպանը տռզել. Սյամոյի միակ ցանկությունը բանակի վերակառուցման անվան տակ միլիարդներ ուտելն է: Ծրագրում էր Արցախում թալանել, այնտեղ չստացվեց, հիմա ուզում է Հայաստանի ԶՈւ-ից «քերվելիք» փողերով բարեկեցիկ ու սիրառատ կյանք կառուցել:



