Հզոր բանակ ստեղծելու մասին Սյամոյի «նամիկատները» երբեք լսելի չեն դառնալու ՔՊ-ի կողմից ոչ միայն այն պատճառով, որ ՔՊ-ում ոչ ոք հզոր բանակ կառուցելու ցանկություն չունի, այլև՝ այն, որ եթե նույնիսկ նման ցանկոթյուն էլ լիներ, ապա դա կյանքի  էր կոչվելու բացառապես առանց Սյամոյի մասնակցության: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ:

Նիկոլին ՊՆ-ի ղեկին բացառապես գրպանային շնիկ է պետք, այսինքն՝ Պապիկյան Սուրիկ կամ  մեկ այլ ՔՊ-ական մանկլավիկ, այնինչ Սյամոն մի վատ բնավորություն ունի՝ վերահսկողությունից դուրս գալու, և եթե նրան լուրջ պաշտոն վստահվի, ապա նա ցանկացած պահի կարող է զենքը շրջել իր ղեկավարության դեմ՝ սեփական կանոնները թելադրելով, չենթարկվելով: Ընդ որում՝ եթե անգամ քաղաքական զարգացումները հետագայում ծավալվեն Սյամոյի կամքով, այսինքն՝  արտահերթ ընտրություններից հետո ձևավորվի 100%-անոց արևմտամետ խորհրդարան, որի հետ Սյամոն հույսեր է կապում, ապա նա էլի մնալու է  ձեռնունայն հենց վերը նշված պատճառով: Սյամոյին պաշոն կարող են տալ միայն այն դեպքում, եթե ցանկություն լինի Հայաստանն ամբողջությամբ ու սեղմ ժամկետներում վարի տալ այնպես, ինչպես արեցին Արցախի հետ, իսկ եթե ՔՊ-ում որոշել են թեկուզ մի քանի հազար քառակուսի կիլոմետրի վրա պետություն պահել ու իշխել, ապա Սյամոն շանս  չի ունենա: Գուցե խոստումների մակարդակով Սյամոյին շատ բան ներշնչեն, բայց վերջում էլի «քցելու» են՝ նրան մրմռացնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել