Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, 43-ամյա տղամարդը դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջին գրել է «Ալիսա Դուրտու» անվամբ օգտատերը և իրեն առաջարկել ինտիմ բնույթի տեսազանգ:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

«Այնուհետև տեսազանգի ավարտից հետո վերջինս այն չհրապարակելու դիմաց պահանջել է 100 հազար դրամ, որից ինքը փոխանցել է 20 հազար դրամ, սակայն օգտատերը շարունակել է պահանջել մնացած գումարը սպառնալով իրեն, որ հրապարակելու ինտիմ բնույթի իրենց տեսազանգը»:

Շամշյանի տեղեկություներով՝ ոստիկանություն ահազանգած տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է՝ որպես Հայաստանում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել