Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում ապամոնտաժվել են «Ջիջի» ընկերության ու մի շարք այլ ընկերությունների ապօրինի տեղադրված գովազդային վահանակներ: Այս մասին տեղեկանում ենք Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլին փոփոխություններ է կատարել արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում, որոնցով պահանջվում է բոլոր գովազդները համապատասխանեցնել նոր չափորոշիչներին:

«Մայրաքաղաքի վարչական շրջաններում ապամոնտաժվում են սուպերմարկետների, խանութների, սրճարանների, բանկերի տեղեկատու դաշտով գովազդային մեծ վահանակները:

Տնտեսվարողները ծանուցվում և նախազգուշացվում են, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացնում են վահանակները:

Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու այլ տարբերակով եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են», - ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել