Տաթևում տեղի ունեցած սադրանքը մի բան էլ ի ցույց դրեց՝ Սյամոն մնացել է սադրիչների հույսին: Սյամոն թերևս կարծում է, որ որքան շատ գոռա այն մասին, որ ժամանակին ինքը ներդրում է ունեցել Շուշիի ազատագրման գործում, այնքան կմեծանան իր քաղաքական շանսերը: Բայց նա չի հասկանում, որ նախ՝ Շուշիի ազատագրման վերաբերյալ ինֆոմացիան ոչ մեկի համար բնավ գաղտնիք չէ, ապա՝ անցյալում Շուշիի «ազատարար» լինելու հանգամանքը Սյամոյին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանք լիարժեքորեն մուտք գործելու «գրին քարտ» չի տալու. անցյալի սխրանքները չեն կարող արդարացնել ներկա ժամանակի ստորություններն ու դավաճանությունները: Ավելին՝ այդ սխրանքներն է՛լ ավելի են ընդգծում դավաճանի ստորության աստիճանը, ցույց տալիս, թե որքան ներքև կարող է ընկնել մարդը, եթե չկարողանա զսպել իր անհագուրդ ցանկությունները:

Սյամոն ցանկություների զսպման հարցում բնավ օրինակելի կերպար չէ, և հենց այդ թերությունն է, որ նրան Հակոբյան Աննայի դուռն է հասցրել՝ ստիպելով Նիկոլի կնկա հետ միասին Արցախը հանձնել թուրքերին:

Այնպես որ՝ երբ որոշ սադրիչներ խոսում են Սյամոյի քաջագործությունների մասին, թող վերջին «քաջագործության» մասին էլ հիշատակեն՝ Սյամոյի կերպարն ամբողջացնելու ու հասարակությանը ամբողջական ճշմարտությունը պատմելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել