ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը։ Այս մասին ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։

Մարկ Ռյուտեն 57 տարեկան է և 2010 թվականի հոկտեմբերից չորս ժամկետ անընդմեջ ղեկավարել է Նիդեռլանդների կառավարությունը։

Նշենք, որ ներկայիս գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերին: Նա դաշինքը ղեկավարում է 2014-ից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել