Tert.am-ը գրում է.
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ ներդնել։ Նախագծին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և նշեց, որ նախագիծն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, քանի որ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ամբողջովին բացասական կարծիք է տվել այս նախագծին, որն առնչվում է ՀՀ ցանկացած քաղաքացու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/06/12/gexam-manukyan/4138507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել