Նիկոլ Փաշինյանի ելութը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր, այլ նաեւ ուներ հստակ հակառուսական ուղղվածություն։
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ոչ միայն սպասվածի պես անատամ էր, այլ նաեւ զուրկ էր տրամաբանությունից։
Հայաստանի կառավարիչը ՄԱԿ-ում փայլեց տարածաշրջանային խնդիրներին անհաղորդ լինելու ունակությամբ։
Նախ նա հանդես եկավ Ադրբեջանի փաստաբանի դերում ու նշեց, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Նշեմ, որ սա ակնհայտ կեղծիք է։
Ադրբեջանն այսօր էլ օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ ։
Ավելին, բազմաթիվ առիթներով Ալիեւը նշել է,որ չի պատրաստվում ՀՀ «օկուպացված տարածքներից հետ նահանջել։
Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չի խոսում, այլ նաեւ ՄԱԿ- ի ամբիոնից հակառակն է պնդում։
Երկրորդ. Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակումից, Նիկոլը որեւէ խոսք չի ասում 2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրված 9-րդ կետի մասին, դրանով իսկ փորձ կատարելով ՌԴ-ին հեռու պահել տարածաշրջանային լուրջ դերակատարներից մեկը լինելու հավակնությունից։
Նշեմ,որ հենց Փաշինյանն է ստորագրել Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ՌԴ համապատասխան ծառայություններին պատվիրակելու մասին հայտարարության 9-րդ կետը։
Իսկ այսօր թաստացի նշում է, թե նման բան չկա։
Երրորդ. Փաշինյանը,խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին, նշում է, որ այն «Միջին միջանցքի մաս կարող է դառնալ»։
Փաստորեն Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մերժում է Հյուսիս-Հարավ ծրագիրն ու իր պատրաստակամությունը հայտնում դառնալու Միջին միջանցք հակահայկական ու հակառուսական ծրագրի մաս։
Ի՞նչ է Միջին միջանցքը։
Դա ՌԴ-ն շրջանցելու միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կապող միջանցքի գործարկմամբ, որի վերահսկողությունը կարող է դրվել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի որեւէ այլ խաղացողի վրա, Կենտրոնական Ասիայի երկրների կապումն է Թուրքիայի ու Արեւմուտքի հետ։
Այս ծրագիրը դեմ է եւ հայկական, եւ՝ռուսական, եւ՝ իրանական շահերին։
Եվ վերջապես, խոսելով տարածաշրջանի երկրների դերի մասին, Նիկոլը նպատակային չի հիշատակում ՌԴ-ի անունը։
Մի պետության, որի 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքում է, որը ԵԱՏՄ անդամ է ու ՀՀ-ի առաջին առեւտրական գործընկերը։
Միայն 2024-ի վեց ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 8.4 մլրդ ԱՄՆ դոլար։
Սա ուղղակի հերթական դեմարշն է ՌԴ- ի նկատմամբ, որի բացասական պտուղները ոչ այնքան Փաշինյանն է ճաշակելու, այլ մենք՝ ՀՀ քաղաքացիներս։
Ինչպես ասում են՝ ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0351HTWSiKzyJpqZPR83LYMqgtApzQMXd1RYaQ6AuuJZ9L4TDAGS7tyw3pxhXXyH1Ql&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել