Հենց նոր պարզվեց, որ ԱԺ նախագահը քաղաքական գնահատական է տալիս այն իրավական պահանջին, որ ամրագրված է Սահմանադրության մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մինչդեռ երբ խոսք է գնում ԱԺ բնականոն գործունեության մասին, դրա կարևոր տարր համարվող արտահերթ նիստը պետք է կայանա։ Բայց երբ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն է հրապարակային հայտարարում, որ դա նորմալ է, առաջանում է երկու հստակ արձանագրում։ Առաջինը, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները։ Մեծամասնության գործողություններն ուղիղ ազդում են ԱԺ-ի բնականոն գործունեության վրա, հետևաբար քաղաքական մեծամասնության պարտականությունն է ապահովել ԱԺ բնականոն ընթացքը։ Երկրորդ արձանագրումն այն է, որ ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, այլ բացառապես իր նեղ քաղաքական թիմի ցանկությունն է իրականացնում»,- ասաց Մինասյանը։

Նա նաեւ հավելեց. «Սա նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը խուսափում է, փախչում է կարեռւոր հարցի քննարկումից, որը Սահմանադրության համաձայն ներկայացվում է ԱԺ պատգմավորների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Սա ի դեպ, սահմանադրական ուղիղ պահանջ է, ավելին, ՍԴ մի շարք որոշումներում ամրագրվել է, որ սա անպյմանորեն պետք է ունենա հետեւանքներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել