Tert.am-ը գրում է.
Հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը, հարկավոր է ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեի ճշգրտում անել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը»,– նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հավելելով, որ ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։
Այնուամենայնիվ ՌԴ արտգործնախարարությունից հայտնել են՝ Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը պահպանում է ֆինանսական պարտավորությունները. «Ամեն դեպքում մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: