Tert.am-ը գրում է․

Ես իրեն և ստեր չեմ մեկնաբանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերին այն մասին, որ ուկրաինական Բուչա քաղաքում «իբր ռուսների կողմից սպանվածների ցուցակով» կիսվի ռուսական կողմի հետ հայկական կողմը, որը նրանց է փոխանցել Կիևը։

«Որևիցե պատվիրակություն Հայաստանից չի գնացել, բայց կարող եմ տիկին Զախարովային փոխանցել մեր կամ իմ լրատվականը փոխանցի Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անուններ կամ 100.000-ից ավելի փախստականների անուններ այն տարածքից, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում»,- նշեց նա:

Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ ստեր և աբսուրդներ, որն արդեն գործելաոճ է դարձել, չի մեկնաբանում:

«Սուտ է խոսում ուղղակի նա, ես խոստանում եմ, որ կփոխանցեմ Նոր Նորքի թաղապետին, որ պատասխանի ՌԴ ԱԳՆ ներկայացուցչությանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել էր.

«Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել ուկրաինական Բուչա քաղաքում «իբր ռուսների կողմից սպանվածների ցուցակով»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել