Tert.am-ը գրում է.

Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ դա Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։

Պաղեստինը ճանաչելու վերաբերյալ Նորվեգիայի որոշումը նույնպես ուժի մեջ է մտել, ասվում է թագավորության արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ավելի քան 30 տարի Նորվեգիան եղել է պաղեստինյան պետության ամենաուժեղ աջակիցներից մեկը: Այսօր, երբ Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն, դա կարևոր հանգրվան է Նորվեգիայի և Պաղեստինի հարաբերություններում», - ասվում է հայտարարության մեջ:

Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Միխաուլ Մարտինը, նախարարների կաբինետի արտահերթ նիստից հետո, նույնպես հայտարարել է Պաղեստին պետության պաշտոնապես ճանաչման մասին։

«Կառավարության այսօրվա որոշումը թույլ է տալիս լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պաղեստին պետության հետ»,- ասվում է Մարտինի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Իռլանդիայում Պաղեստինի դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակը կբարձրացվի դեսպանատան այն բանից հետո, երբ Պաղեստինի իշխանությունները պաշտոնական այս խնդրանքով դիմեն Դուբլինին։ Ռամալլայում Իռլանդիայի դիվանագիտական առաքելությունն իր հերթին նույնպես կվերածվի դեսպանատան։

Մինչ օրս ՄԱԿ-ի 193 երկրից ավելի քան 140-ը ճանաչում է Պաղեստինի պետականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել