Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ։ Նրանց թվում են գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանն ու Բժիշկ Գևորգ Թամամյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև ԱԺ պատգամավոր Արթուր Գրիգորյանին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ժամը 8.55 ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 67 մասնակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել