Վաղ առավոտից Բագրատ Սրբազանի կոչով մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։

Այս պահի դրությամբ փակ են Երևան-Աշտարակ, Երևան- Արմավիր և Երևան - Սևան ճանապարհները, Ուլնեցու, Հին Երևանցու, Տերյան, Աբովյան, Հանրապետության ու Սարալանջի փողոցները, Խանջյան-Տիգրան Մեծ, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկները, Մաշտոցի և Ազատության պողոտաները։

Անհնազանդության ակցիաներին են միացել նաև Բագրատ Սրբազանն ու մի շարք ընդդիմադիր պատգամավորները։

Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարված է, բախումներ են տեղի ունենում կարմիրբերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև։ Այս պահի դրությամբ կան բերման ենթարկված քաղաքացիներ, որոնց թվում է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Տեսանյութերը՝ BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել