Tert.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմում պարտության համար ամբողջ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա. այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա այսպես է մեկնաբանել Փաշինյանի երեկվա մեղադրանքները ՀԱՊԿ անդամ երկու երկրի հասցեին՝ 2020 թվականին Բաքվին օգնություն ցուցաբերելու համար։

«Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Փաշինյանը ստախոս է և սրիկա, որը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողվելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը»,- ասել է Զատուլինը։

Պետդումայի անդամը պարզաբանել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որ երկու երկրի մասին էր խոսում Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել