Պատասխանելով հարցին՝ ո՞վ էր խանգարում Արցախում իշխանությունն ուժով վերցնել, Սյամոն, «պարյադչնի» մարդու տպավորություն թողնելու նպատակով, ի պատասխան ասել է, թե ինքն իր կյանքում երբեք ուժով իշխանություն չի վերցրել, իսկ 90-ականներին ունեցած իր իշխանությունն էլ նա համարել է ուղղակի այլոց կողմից իրենց պաշտոնները լքելու հետևանքով իր վրա մնացած պատասխանատվության բեռ:

Սյամոն ակնհայտոեն համեստություն է արել՝ սեփական սիլուետը ներկելով վարդագույնով: Հետաքրքիր է՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ ո՞վ էր մահափորձ կազմակերպել, ի՞նչ նպատակով: Բա դա ուժով իշխանություն վերցնելու փորձ չէ՞ր: Կամ ասենք ո՞վ էր «Իգլա» «ներկրել» Հայաստան Սերժ Սարգսյանի օրոք, ի՞նչ նպատակով, դա՞ էլ հեչ:

Այսքանը դեռ մենք գիտենք, իսկ ինչեր է արել Սյամոն, որ շատ քչերը գիտեն կամ առհասարակ տեղյակ էլ չեն:

Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա Սյամոն ուղղակի հնարավորություն չի ունեցել՝ ուժով իշխանությունը վերցնելու Արցախում, քանի որ թուրքերի ծրագրերում դա չի մտել: Թուրքերի ծրագրերում ինչ որ մտել է, Սյամոն սրբորեն կյանքի է կոչել՝ ձեռքի հետ էլ Աննայի օգնությամբ սեռական հաճույք ստանալով բունկերներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել