168.am-ը գրում է․

Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳՆ-ն հայտարարությամբ ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշումը:

Նախարարությունը հայտարարությամբ հիշեցրել է նաև Թագավորության կոչը՝ ուղղված միջազգային հանրությանը, հատկապես Անվտանգության խորհրդի մշտական անդամներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը՝ շարժվել ճանաչման ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել