Սյամոն, արձագանքելով նկատառմանը, որ Հայաստանում կա այն ընկալումը, որ ինքը պրոնիկոլական է, պահանջել է «մի հատ փաստով» հիմնավորել:

Սյամոյի պահանջը, մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում, և ահա թե ինչու: Նախ՝ փաստ է,որ Նիկոլը, գալով իշխանության, առաջին իսկ բանը, որ արեց, Սյամոյին մաքուր օդ շնչելու հնավարություն ընձեռելն էր, նրան «մաքրելը», ապա ՝ բոլորն են հիշում, թե ինչպես էին Սյամոյի հետ կապված շրջանակները ողջունում Նիկոլի հեղափոխությունը՝ սպառնալով, թե Հայաստանը կարող է իսլամիզացվել անգամ, եթե հեղափոխությունը չհաղթի ու Նիկոլն իշխանություն չվերցնի: Ոչ պակաս խոսուն փաստ է այն, որ հենց Նիկոլի օրոք Սյամոն Արցախում պաշտոն ստացավ՝ Արցախ, որը, ինչպես Սյամոն է խոստովանում, միշտ էլ եղել է պաշտոնական Երևանի ազդեցության տակ: Սյամոյին ո՞վ էր 1000 տարի Արցախում ԱԽՔ սարքելու, եթե Նիկոլի ուղիղ հրահանգը չլիներ այն էլ մի դեպքում, երբ նույն Արցախում ուղղակի զզվում էին «Իժոյից»: Վերջապես 44-օրյա պատերազմում ով ում էր բունկերներում փոխադարձաբար «մինետ» անում՝ Նիկոլի գլխին պոզեր աճեցնելով: Կամ մի՞թե Սյամոն չի հիշում, թե ինչպես էր լրագրողական տեսախցիկը ֆիքսել իր ու հայտնի ՔՊ-ականների երևանյան զբոսանքը, որտեղ երևում էր, թե ինչպես է ասենք նույն Անդոնը Սյամոյի հետ ծիծաղելով, ասել-խոսելով զբոսնում:

Քանի՞ փաստ ստացվեց, թող Սյամոն հաշվի, բայց ասենք, որ սրանք բոլոր փաստերը չեն, և եթե հարկ լինի, էլի կներկայացնենք, բայց այսքանն էլ է բավարար, որ Սյամոն խայտառակվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել